ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ Է

12:30 - 15 Հուն, 2021

Առաջիկա հանգստյան օրերին Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Իրենց ունակությունները կդրսևորեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։ Վաղը  դասական ոճում  կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝  10 կմ մրցատարածություններում։ Հաջորդ օրը դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն ազատ ոճում։

ՀՀ առաջնության երկրորդ փուլի մրցաշարը տեղի կունենա փետրվարի 12 – 14 –ը։

Համապետական այդ ստուգատեսը  վարկանիշային է։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկուական մարզիկ – մարզուհի մեր երկիրը կներկայացնեն Գերմանիայում փետրվար – մարտ ամիսներին անցկացվելիք աշխարհի առաջնությունում։

Այլ նորություններ