Եվրոպայի առաջնություն. Անդրանիկ Գալստյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

14:45 - 09 Մար, 2016

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել Է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը։

Հայաստանը ներկայացել էր միայն 97 կգ քաշային կարգում, որտեղ Անդրանիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 4։10 հաշվով զիջեց թուրք ըմբիշ Ֆաթիհ Յաշարլիին և դուրս մնաց հետագա պայքարից։

Մարտի 10-ին մրցագորգ դուրս կգան Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) և Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)։

Լուսանկարներն՝ այստեղ

Լատվիա, Ռիգա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ