
Պրոբասկետ Ա-Լիգայի երրորդ տեղի համար խաղում «Օլիմպավանը» հաղթեց «Էրեբունիին» / 113:103 / և դարձավ մրցաշրջանի բրոնզե մեդալակիր։
Հանդիպման MVP ճանաչվեց «Օլիմպավանի» խաղացող Ջորդան Սթաֆորդը, ով վաստակեց 41 միավոր, կատարեց 9 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։
Նշենք, որ այսօր՝ մարտի 12 –ին, կկայանա եզրափակիչ առաջին մրցամարտը՝ «Ուրարտու» — «Հատիս» ակումբների միջև:
Խաղը նշանակված է Օլիմպավանում, 22:30 –ին:
Նույն թիմերի երկրորդ եզրափակիչը կանցկացվի սպորտի կառավարման կենտրոնում, մարտի 14 ին, 18:30 –ին: