ՄԵՐ ՆՇԱՆԱՌՈՒՆԵՐԸ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԵՆ

11:07 - 04 Մար, 2026

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վաղը եզրագիծը կհատի հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Մինչ այդ, օրավուր ավելանում է տանտեր մեդալակիրների քանակը:  

Շարժվող թիրախ խառը վազք / տղամարդիկ, կանայք, երիտասարդներ / մրցաձևում Հայաստանի տղամարդկանց թիմը նվաճեց չեմպիոնի կոչումը: Ոսկե մեդալակիրներ դարձան Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: 



Կանանց պայքարում մեր Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան եռյակը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նրանցից Գոհարը << արծաթի >>  արժանացավ նաև անհատական պայքարում:

Երիտասարդների անհատական մրցությունում  պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին մեր Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր) և  Յանա Հակոբյանը (362 միավոր):

Եվրոպայի  նախորդ մրցաշրջանի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի երկրորդ մրցանակակիր, երկու օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ  նվաճեց 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում: Արժե նշել, որ եզրափակիչում նրա մրցակիցն էր  օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունգարուհի Վերոնիկա Մայորը: Նշանառուները հավասար միավորներ վաստակելով էին առաջ շարժվում: Իսկ ահա վերջնամասում, 12 հաշվից հետո,  երևանցին սկսեց մի տեսակ երերալ / ըստ էության նրան խանգարեց նկատվող հղիությունը /, քանզի նա սկսեց վրիպել:  

Արժանին պետք է մատուցել մարզաձևում մերօրյա առաջատար Էլմիրային, մանավանդ, որ իրենք՝ մասնագետները, գնահատելով մարզուհու վիճակը, չափազանաց բարձր համարեցին  նրա ստացած արծաթե պարգևը:

Այլ նորություններ