ՆՈՐ ՊԱՏԿԵՐԱՆՇԱՆ

11:10 - 14 Հուլ, 2020

Հուլիսի 12-ին մեկնարկել է հանդբոլի միջազգային շաբաթը: Այդ առթիվ մարզաձևի միջազգային ֆեդերացիան / IHF / ներկայացրել է կազմակերպության նոր պատկերանշանը։ Այն նվիրված է Ֆեդերացիայի հիմնադրման 74-ամյակին։

Համաշխարհային մարզական շուկայում արդիականությունը պահպանելու և ժամանակակից լսարանին ներգրավելու համար IHF- ի նախորդ խորհրդանիշը նորացվել է նվազագույն փոփոխություններով։ Ամբողջովին ստվերավորված գնդակը խորհրդանշում է հանդբոլ մարզաձևը և նրա համաշխարհային ճանաչումը: IHF մակագրությունը պատկերանշանի վերևում է, որը շարունակում է մնալ կապույտ և սպիտակ, իսկ գնդակը ոսկեգույն է։

Այլ նորություններ