
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում երեկ հյուրընկալվեց Հոլանդիայի «ԱԶ Ալկմարին»։
Մեր թիմը պարտություն կրեց 0:4 հաշվով:
Նշենք, որ մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 1:0:
Երկու խաղերի արդյունքում, չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, պայքարը կշարունակի «ԱԶ Ալկմարը»:
«Նոան» ավարտեց իր եվրագավաթային ճանապարհը: Սակայն պետք է նշել, որ թիմը նոր էջ գրեց հայկական ֆուտբոլի պատմությունում:
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը երեկվա խաղի ավարտից հետո շնորհակալություն է հայտնել իր ֆուտբոլիստներին ու երկրպագուներին՝ աջակցության ու նվիրվածության համար: Նա նաև ափսոսանք է հայտնել կրած պարտության պատճառով:
Պետք է ընդգծել, որ հայաստանյան ակումբների, մասնավորապես ՝ «Նոայի» հաջող ելույթների շնորհիվ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում ամրապնդվել ենք 33-րդ հորիզոնականում:
Այսպիսով «Նոան» 2027/28 մրցաշրջանում պայքարը կսկսի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլից: