ԱՌԱՋԻԿԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

11:59 - 21 Սեպ, 2020

Պեկինում 2022թ․ կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի սահադաշտերը  պատրաստ կլինեն առաջիկա  դեկտեմբերին: 

Մարզահամալիրներում  սկսվել է  սառնարանային սարքավորումների տեղադրումը: 

Capital Gymnasium կենտրոնում տարեվերջին նախատեսվում է երկու ստուգողական մրցաշար ՝ գեղասահքի Գրան պրիի  եզրափակիչը և շորթ- տրեկի աշխարհի գավաթի խաղարկությունը: 

Արդեն գործարկվել է արագընթաց երկաթգիծը։

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 25 մարզահամալիրներում։

Լիովին կօգտագործվեն նաև  2008-ի ամառային օլիմպիական խաղերի համալիրները։ Դա  էապես կնվազեցնի ծախսերը։

Ձմեռային մարզահանդեսի  մասնակիցները մեդալները կվիճարկեն   յոթ  մարզաձևի 109 մրցաձևերում։ 

Ստուգատեսը տեղի կունենա  2022թ․ փետրվարի 4 - 20-ը: 

 

Այլ նորություններ