Առայժմ 11 ուղեգիր

15:12 - 06 Փետ, 2019

Ինչպես հայտնի է հունիսի 21 -30 –ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի կունենան Եվրոպական մարզական երկրորդ խաղերը: Ուղեգրեր են շնորհվում այն մարզիկներին, ովքեր հաջողության են հասնում վարկանիշային մրցաշարերում: Դրանք  կշարունակվեն մինչև  2019թ. ապրիլի 14-ը: Հայաստանն արդեն ունի 11 ուղեգիր: Մինսկում հանդես կգան մեր սամբիստները / 5 տղամարդ, 1 կին /, մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոէ մրցաձևի երկու թիավարներ:

Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և  դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ  մարզաձևերի ներկայացուցիչներից:

Որոշ մարզաձևերում / սամբո, կանոէ և այլն / ուղեգրերը անվանական չեն և  խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան  մարզչական խորհուրդները:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ