
Բուլղարիայի Ստրանջա քաղաքում այսօր մեկնարկեց բռնցքամարտի միջազգային ավանդական՝ թվով 77-րդ մրցաշարը։ Այդ ստուգատեսին հայտավորված 35 երկրի 350 մարզիկների թվում են նաև մեր երկրի ներկայացուցիչները:
Գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ռինգ կուղեկցի կաշվե ձեռնոցի հետևյալ վարպետներին.
50 կգ՝ Ռուդոլֆ Գարբոյան
55 կգ՝ Ժիրայր Սարգսյան
60 կգ՝ Արթուր Բազեյան
65 կգ՝ Արթուր Սահակյան
70 կգ՝ Հարություն Հակոբկոխյան
75 կգ՝ Մարատ Միքայելյան
90 կգ՝ Նարեկ Մանասյան
+90կգ՝ Դավիթ Չալոյան
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը մրցավայր է տարել Էլիդա Քոչարյանին և Անուշ Գրիգորյանին: