
Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների բասկետբոլի ակումբային հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրին Թելավիում անցկացված Եվրոպայի երիտասարդական լիգայի (EYBL) մրցաշարում:
Մեր ներկայացուցիչները վստահորեն հաղթեցին Վրաստանի և Ղազախստանի հավաքականներին և անցան վճռական փուլ: Ավաղ. առաջին տեղի համար պայքարում մեր տղաները մրցեցին մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող Լատվիայի թիմի հետ, պարտվեցին / 60:91 / ու դարձան մրցաշարի արծաթե մեդալակիր։
Այնուամենայնիվ, մեր թիմի խաղացողներ Դմիտրի Աջյանը, Միխայիլ Պետրովը և Ալեքսանդր Աբրահամյանը արժանացան մրցանակների:
Մեր պատանիների ելույթը կարելի է դրական համարել, ինչը ցույց տվեց պատանեկան բասկետբոլի առաջընթացը մեզանում: