ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ

10:37 - 23 Փետ, 2026

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:

Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը վստահորեն  է հանդես եկել  օղակներ մրցաձևում, վաստակել է 14.366 միավոր, գրավել է  առաջին տեղը և պարգևատրվել է  ոսկե մեդալով:

Նժույգթափերում  պատվանդանի երկրորդ աստիճանին է  կանգնել  Մամիկոն Խաչատրյանը / 14.966 միավոր /: Այս մրցաձևում վճռական փուլ էր մտել նաև Համլետ Մանուկյանը:Նա բավարարվել է  յոթերորդ տեղով / 14, 166 /:  

Մեր թիմի առաջատար  Արթուր Դավթյանը օղակների վրա վարժությունում  ճանաչվել է  վեցերորդը, իսկ  հենացատկի պայքարին չի մասնակցել՝  վնասվածքի պատճառով:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու  փուլերը նախատեսված են  մարտի 5–8-ը՝ Բաքվում  և  մարտի 12–15-ը՝ Անթալիայում:

Այլ նորություններ