
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում մեկնարկել է հրաձգության մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մինչև 16 տարեկան հրացանակիրների ՝ 10մ օդամղիչ մրցաձևում, Դավիթ Խաչատրյանը 414,7 միավորով գրավեց առաջին տեղը, պարգևատրվեց ոսկե մեդալով ու նաև սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցեցին հետևյալ արդյունքները.
10մ օդամղիչ ատրճանակ, սոլո մրցաձև.
Մ18տ. / Հայկ Սարգսյան - 9-րդ տեղ,
Մ18տ. / Արմեն Գևորգյան - 25-րդ տեղ,
Մ16տ. / Արտակ Ամիրյան - 13-րդ տեղ։