ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչներ հաղթել են 8-րդ տուրում

09:05 - 27 Մար, 2019

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը:

Շանթ Սարգսյանը պարտվել է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 6 միավոր եւ կեսական միավոր է հետ 5 առաջատարներից: Սերգեյ Մովսեսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 5.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Այլ նորություններ