
Որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար, Մոսկվայում 2002 թվականից անցկացվող «Aeroflot Open» միջազգայինը 2004թ. ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Փետրվարի 28 –ին մեկնարկած հերթական ստուգատեսին մեր երկրից մասնակցում են իմաստուն խաղի 11 ներկայացուցիչներ:
Խաղացված վեց փուլից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարն է ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին:
Մեր պատվիրակներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Զուգահեռաբար շրջանաձև մրցակարգով անցկացվում է նաև հինգ նշանավոր վետերանների մասնակցությամբ մրցաշար: Մեր երկրի բոլոր ժամանակների լավագույն գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նախավերջին տուրից հետո ընթանում է առաջին տեղում: