Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթեց Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Չինացի Դին Լիժենի հետ եզրափակիչ դիմակայությունում հայաստանցի շախմատիստն այսօր առավելության հասավ արագ շախմատի լրացուցիչ երկու պարտիաներում եւ հաղթանակ տարավ ընդհանուր 4:2 հաշվով:
Գավաթը նվաճելուն զուգահեռ, Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով հավակնորդների մրցաշարում հանդես գալու իրավունք էր նվաճել: