Բռնցքամարտիկ Վահե Բադալյանն՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

19:34 - 28 Նոյ, 2015

Լեհական Կոլոբժեկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Վահե Բադալյանն եզրափակչում պարտվեց Անգլիան ներկայացնող Ակաշ Թուքիրին և բավարարվեց արծաթե մեդալով:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել էր 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը:

Հայաստանը ներկայացրել էին 7 բռնցքամարտիկ` Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ) և Դավիթ Չալոյանը (91կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ