Իտալիայի Թուրին քաղաքում երեկ մեկնարկեց համաշխարհային ուսանողական ձմեռային հերթական խաղերը: Հայտավորված են 55 երկրների 3000 մարզիկ –մարզուհիներ:
Հայաստանից մասնակցում են ինը մարզիկներ: Գեղասահքում կմրցեն մենասահորդ Պյոտր Չիտիպախովյան և Քրիստինա Դոբրոսերդովա Ալեսանդրո - Բորտելո Պելեգրինի պարային զույգը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը, սնոուբորդիստներ Նորիկ Թադևոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, դահուկավազորդ Սպարտակ Ոսկանյանը և պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը: