ԵԹԵ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ . . .

11:17 - 20 Հուլ, 2023

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում մեկնարկել է  բասկետբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարը։

Առաջին տուրում Հայաստանի  հավաքականը 58 միավորի առավելությամբ  << ջախջախեց >>  Սան Մարինոյի ներկայացուցիչներին՝ 102:44:

Մեր տղաներն այսօր կմրցեն Կիպրոսի թիմի հետ:

Նույն տարիքային խմբի աղջիկների թիմը Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղը  62:46 հաշվով  տանուլ տվեց մալթացիներին:

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցը Վրաստանի մարզուհիներն են:

Այլ նորություններ