ԿՔՆՆԱՐԿԻ ՄՕԿ – Ը

11:07 - 05 Փետ, 2026

Միջազգային օլիմպիական կոմիտեն  կքննարկի 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերը մեկ ամսով հետաձգելու հարցը՝ կլիմայի փոփոխության պատճառով: Այս մասին հայտնել է ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրին: Նրա խոսքով օլիմպիական խաղերը կարող են տեղափոխվել հունվար, իսկ պարալիմպիկը՝ փետրվար ամիս։

«Պարալիմպիկ խաղերն այժմ տեղի են ունենում մարտ ամսին, և տարբերակներից մեկը դրանք հետաձգելն է։ Այս բոլոր գաղափարները նշվել և հաշվի են առնվել», - ասել է Քովենթրին ։

ՄՕԿ-ի անդամ Կարլ Ստոսը, որը վերահսկում է մարզական ծրագրերի վերանայման գործընթացը,  խոստովանել է, որ որոշ ամառային օլիմպիական մարզաձևեր կարող են տեղափոխվել ձմեռայինի ծրագիր։

Այլ նորություններ