
Երևանում փետրվարի ութին զուգահեռաբար կսկսվեն Հայաստանի մեծահասակ և երիտասարդ բռնցքամարտիկների մասնակցությամբ առաջնությունները:
Հերթափոխի կանգնած տղաներն այնուհետև երիտասարդականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ տասնօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Կհաջորդի Բանգկոկում / Թաիլանդ / մարտի ութին մեկնարկող մինչև 19 տարեկանների մասնակցությամբ աշխարհի գավաթի վարկանիշային խաղարկությունը: Դա World Boxing-ի հովանու ներքո մեր թիմի մասնակցությամբ առաջին մրցաշարն է: Այն կարևոր է այնքանով, որ աչքի ընկածները իրավունք կստանան հանդես գալ նոյեմբերի մեկին Դաքարում մեկնարկող պատանեկան օլիմպիական խաղերում: