
Ալբանիայի Դուրես քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը արագություն է հավաքում: Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են գյումրեցիների սկսած հաղթարշավը:
Արարատի մարզի ծանրորդների մասնակցությամբ ՀՀ առաջնության տպավորություն ստեղծեց 71 կգ քաշայինների մրցավեճը: Դա նկատվեց առաջին իսկ՝ պոկում վարժությունում: Միմյանց ձեռնոց էին նետել Արարատ քաղաքի մարզիկ Տիգրան Կարապետյանը և պատանեկության շեմը նոր – նոր հաղթահարած վեդեցի Նարեկ Գրիգորյանը: Լարված մրցությունում մեր տղաներն իրենց մոտեցումներով աշխարհամասի նոր ռեկորդներ էին սահմանում երկու վարժություններում: Ի վերջո երկամարտի 321 կգ (145կգ +176 կգ ) ցուցանիշով հաղթեց մարզիչ Գարուն Խաչատրյանի սան Տիգրան Կարապետյանը, իսկ Մհեր Պողոսյանի աշակերտ Նարեկ Գրիգորյանը երկամարտի 318 կգ (143 կգ +175 կգ ) արդյունքով արժանացավ փոխչեմպիոնի պատվին։
Մհեր Պողոսյանի մեկ այլ սան՝ Գոռ Սահակյանը նույն քաշային կարգի՝ մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի 327 կգ (145 կգ + 182 կգ) գումարով դարձյալ ազնիվ մետաղից ձուլված բրոնզե մեդալի արժանացավ:
Այսօր ՝ հոկտեմբերի 31-ին ասպարեզ կելնեն 79 կգ քաշայիններ Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Պողոսյանը: