ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՐԿՈՒ ԱՍՏԻՃԱՆՈՎ

14:57 - 18 Սեպ, 2025

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան  / ՖԻՖԱ /  այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ազգային թիմը  նախորդի  համեմատ երկու աստիճանով  բարելավել է դիրքը և  այժմ 103-րդն է:

Ցանկի առաջատար, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը  երրորդն է, իսկ  Իսպանիայի ընտրանին՝ առաջինը: Երկրորդը ֆրանսիացիներն են: 

Լավագույն տասնյակում են  նաև հաջորդաբար  Անգլիայի,  Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների,  Բելգիայի,  Խորվաթիայի  և  Իտալիայի հավաքականները:

Այլ նորություններ