ԽՄԲԱՅԻՆՈՒՄ ՝ ԱՌԱՋԻՆԸ

10:47 - 29 Հուն, 2026

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ավարտեց Եվրոպայի 2026թ.  առաջնության խմբային փուլի հանդիպումները: Վերջին խաղում  մեր ֆուտզալիստները ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտեցին մրցամարտը լիտվացիների հետ և B խմբում գրավեցին առաջին տեղը։

Այսպիսով ՀՀ հավաքականը  խմբային փուլն անցկացրեց  առանց պարտության,  կարողացավ հասնել փլեյ-օֆֆ, ինչը մեծ հաջողություն է։

B խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է. Հայաստան՝ 7 միավոր, Ուկրաինա՝ 6, Լիտվա՝ 2, Չեխիա՝ 1:

Քառորդ եզրափակիչում մերոնք հունվարի 31-ին կմրցեն խորվաթների  հետ:

Այլ նորություններ