ԵՐԵՎԱՆՈՒՄ ՝ ՕԳՈՍՏՈՍԻ 26 –ԻՆ

10:07 - 20 Օգո, 2021

Օգոստոսի 19-ին՝ Շոտլանդիայի Գլազգո քաղաքի «Այբրոքս» մարզադաշտում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռեյնջերս»-«Ալաշկերտ» առաջին հանդիպումը։ «Ալաշկերտը» պարտվեց նվազագույն` 0:1 հաշվով: Տանտերերից դիպուկությամբ աչքի ընկավ  հարձակվող Մորելոսը: 

Երևանցիները հուսալի խաղ ցուցադրեցին և ենթադրվում է, որ նրանք կարող են սեփական հարկի տակ հաջողության հասնել և անցնել հաջորդ փուլ: Իսկ պատասխան մրցամարտը տեղի կունենա  օգոստոսի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

 

Այլ նորություններ