
Ծաղկաձորում հունիսի 16 – 20 –ը կանցկացվի Դևիսի գավաթի խաղարկության ծրագրով թենիսի մրցաշարը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը ընդգրկված է չորրորդ խմբում: Մրցակիցներն են Ալբանիայի, Անդորրայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Մալթայի և Սան Մարինոյի մարզիկները: Նրանք կպայքարեն երրորդ խումբ բարձրանալու համար:
Մարզաձևի ՀՀ ֆեդերացիան հրապարակել է մեր ընտրանու կազմը. Միքայել Ավանեսյան , Հենրիկ Նիկողոսյան, Ավետիք Ղազարյան, Միքայել Ավետիսյան, Դավիթ Պողոսյան և Սամվել Աղայան: