
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել 2026թ. Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար։
• Մինչև 16 տարեկան տղաների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը տեղի կունենա հուլիսի 4-12-ը՝ Երևանում։
• Մ18տ. տղաների հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնում, հուլիսի 21-26-ը՝ Շկոդրայում / Ալբանիա /։
• Մ20տ. տղաների հավաքականը հանդես կգա Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում, որը կկայանա հուլիսի 10-19-ը՝ Բրատիսլավայում /Սլովակիա/։
• Մ16տ. կանանց հավաքականը կմրցի Եվրոպայի C դիվիզիոնում, հուլիսի 7-12-ը՝ Թա-Քալիում / Մալթա /։
• Մ18տ. կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, հուլիսի 21-26-ը՝ Պեժայում /Կոսովո/:
• Կանանց ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 23-28-ը՝ Պեժայում / Կոսովո /։
Վիճակահանությունը կկայանա փետրվարի 5–6-ին՝ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։