Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբն ավարտեց մրցելույթը Բելառուսի բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունում: Վերջին խաղում մեր հոկեյիստները հյուրընկալվելիս հաղթեցին «Էներգիային» 7:3 հաշվով:
«Արարատը» 52 խաղից հետո 92 միավորով 14 թիմերի մեջ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց յոթերորդ տեղը: Լավագույն ութ թիմերը կխաղան փլեյ-օֆֆում: Քառորդ եզրափակչում հայկական թիմի մրցակիցը «Գոմել-2»-ն է: Այս զույգի առաջին խաղը կկայանա փետրվարի 24-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ