ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔՈՒՄ

15:17 - 25 Ապր, 2024

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 30 –րդ փուլի  հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.  «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 2:2 (1:1),  «Վան» - «Ալաշկերտ»` 2:3 (0:1), «Վեստ Արմենիա» - «Արարատ»` 1:2 (0:0),  ԲԿՄԱ - «Շիրակ»՝ 0:0 (0:0) և  «Ուրարտու» - «Նոա»՝ 0:1 (0:1):

«Նոան» 68 միավորով ավելի  ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում: Նրան հաջորդում են  «Փյունիկը» ՝ 64, «Արարատ-Արմենիան»` 62, «Ուրարտուն»՝ 44, «Ալաշկերտը»` 41, «Արարատը»` 37,  «Վեստ Արմենիան»՝ 31, «Վան»` 26,  «Շիրակը»՝ 25 և ԲԿՄԱ-ն ՝ 25 միավոր:

31 –րդ փուլի խաղերը նշանակված են ապրիլի 26 – 28 –ը:

Այլ նորություններ