
Լոս Անջելեսում 2028թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է մրցումների ժամանակացույցը:
Մրցումները կսկսվեն բացման արարողությունից երկու օր առաջ։ Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով 9:00-ին, կմեկնարկեն տղամարդկանց հանդբոլի, մականախաղի, կանանց կրիկետի և ռեգբի յոթնյակի նախնական խաղերը։ Նույն օրը կկայանան նաև տղամարդկանց ֆուտբոլի, ջրագնդակի, կանանց բասկետբոլի որակավորման հանդիպումները , իսկ հաջորդ օրը՝ տղամարդկանց բասկետբոլի, բեյսբոլի, կանանց ֆուտբոլի, հանդբոլի և ջրագնդակի հանդիպումները։
Խաղերի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել միաժամանակ երկու վայրերում՝ Լոս Անջելեսի պատմական հուշահամալիր Կոլիզեումում և Ինգլվուդի ամերիկյան ֆուտբոլի մարզադաշտում ՝ հուլիսի 14-ին, տեղական ժամանակով 17:00-ին։
Հուլիսի 30-ին նշանակված է փակման արարողությունը, որը կսկսվի ժամը 18:00-ին։
Մեդալների առաջին հավաքածուն կհանձնվի եռամարտի մրցումների մրցանակակիրներին:
Միջոցառման տոմսերը վաճառքում կլինեն եկող տարվա հունվարին:
LA28 ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 966 օր: