ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ

11:27 - 24 Օգո, 2022

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում շարունակվում է  կանանց շախմատի  Եվրոպայի անհատական առաջնությունը: Երեկ տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները: 

Իր վստահ մրցելույթներն  է շարունակում հին աշխարհամասի գործող չեմպիոնուհի , մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը: Նա  3,5 միավորով, ութ մասնակիցների հետ,  առաջատար խմբում է։ Երեք միավոր ունեն Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը։

Մարիամ Մկրտչյանը  և  Աննա Սարգսյանը վաստակել են  2, 5 –ական , իսկ  Սուսաննա Գաբոյանը՝  2 միավոր։

Եվրոպայի առաջնության ավարտին  դեռևս կա յոթ տուր:

Այլ նորություններ