ԱՌԱՋԱՏԱՐ ՔԱՌՅԱԿԸ

11:31 - 24 Նոյ, 2020

Հայաստանի  ֆուտբոլի բարձրագույն խմբի  առաջնության 12-րդ տուրում   << Արարատ-Արմենիան >> 3:1 հաշվով  հաղթել է  << Նոային >>։  

Գոլերի հեղինակ  են դարձել հաղթողներից` Դավիդ Հումանեսը, Ջեյսոն Մարտինեսը և  Սարգիս Շահինյանը, իսկ  << Նոայից >> ՝  Ալեքսանդր Օլիվեյրան:

Մրցաշարային աղյուսակը 14 միավորով  գլխավորում է << Ուրարտուն >>։ Առաջատարից մեկ միավոր պակաս ունեն << Լոռին >> և << Արարատը>>։  << Ալաշկերտը >>   12 միավորով եզրափակում է լավագույն  քառյակը։

 

Այլ նորություններ