ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԸ

10:27 - 20 Հոկ, 2025

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի 53 –րդ առաջնությունը հաջող են սկսել Հայաստանի պատվիրակները:

Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարած թիմի երեք մարզիկներ հաղթահարել են որակավորման փուլը և մտել եզրափակիչ:  Արթուր Դավթյանը մեդալի համար կպայքարի հենացատկում, իսկ   Համլետ Մանուկյանն ու  Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգթափերում:  

Մեր մյուս երկու  ներկայացուցիչնեըը՝ Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը,  ավաղ,  օղակներ մրցաձևում չկարողացան մտնել լավագույն ությակ:

Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 24 –ին և 25 –ին:

 

 

Այլ նորություններ