ԱԹԼԵՏՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ

10:47 - 25 Սեպ, 2025

Տոկիոյում օրերս անցկացված աթլետիկայի աշխարհի առաջնությունում մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ՝ World Athletics-ի պաշտոնական մատակարարը ներկայացրել է իր վերջին նորարարությունը՝ «Mondotrack Ellipse Impulse»-ը: Այն օգտագործվել է Փարիզի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ժամանակ: Վազքուղու մանուշակագույն մակերեսի վրա սահմանվել է 14 օլիմպիական և 90 պարալիմպիկ ռեկորդ։

Մուլտիտեխնիկական ինստիտուտի պոլիմերային լաբորատորիայի հետ համատեղ մշակված այդ վազքուղին առանձնանում է վերաձևավորված ենթահիմքի երկրաչափությամբ՝ էլիպսաձև նախշերով, որոնք բարելավում են հարվածների կլանումը և էներգիայի վերադարձը: Այն ավելի մեղմ է, քան նախորդ «սերունդները»: Նորույթը միաժամանակ մեծացնում է էներգիայի արտանետման արդյունավետությունը՝ նվազեցնելով մարզիկների հոդերի վրա ծանրաբեռնվածությունը:

«Այդ մրցուղին անկասկած արագ է», - հաստատել է Ջոշ Քերը՝ Փարիզի խաղերի 1500 մ մրցատարածությունում հաղթելուց հետո։

Նոր բանաձևը ներառում է մինչև 40% վերամշակված նյութեր:

World Athletics-ը հավաստագրել է գործընկերությունը, որն ընդգրկել է օլիմպիական 13 խաղեր և աթլետիկայի աշխարհի 15 առաջնություն, այդ թվում՝ «Տոկիո – 2025» –ը, որտեղ օգտագործվել է նույն նորարարական մրցուղին:

Այլ նորություններ