Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները

17:15 - 14 Նոյ, 2015

Ավարտվեց գնդակային հրաձգության  Հայաստանի երիտասարդների առաջնությունը: 

Օդամղիչ հրացան տղաների (60 կրակոց) պայքարում լավագույն եռյակը ձևավորեցին Հայկազ Քանքանյանը, Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում լավագույններն էին Զարուհի Անանյանը, Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը:

Վազող թիրախ նորմալ վազք վարժությունում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Պետրոսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին՝ Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը: Աղջիկներից հաղթեց Գոհար Հարությունյանը, եռյակի մեջ էին նաև Լիլիթ Մկրտչյանը և Աննա Հակոբյանը:

Երիտասարդների այս տարվա առաջնությանը մասնակցում էին  60 մարզիկ, հանրապետության 4 մարզադպրոցներից: 

Լուսանկարներն` այստեղ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ