ԵԼ․ «Փյունիկը» պարտվեց «Վուլվերհեմփթոնին»

00:05 - 09 Օգո, 2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Անգլիական «Վուլվերհեմփթոնին»։

Հայաստանի փոխչեմպիոնը պարտվեց Անգլիայի նախորդ առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած ակումբին՝ 0։4 հաշվով։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝  Անգլիայում։

«Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0։4

Մեթ Դոհերթի, (29') Ռաուլ Խիմենես, (42'), (46') Ռուբեն Նևես (90+2')

Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։

 

 

Այլ նորություններ