
Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup անվանումով միջազգային մրցաշարը:
ՀՀ տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, անվանի Արթուր Ավետիսյանը օղակների վրա վարժությունում վաստակել է 14,233 միավոր և հաղթող է ճանաչվել:
Հայորդի մեկ այլ Արթուր՝ Գերմանիան ներկայացնող Սահակյանը՝ 13,566 միավորով նույն մրցաձևում դարձել է երկրորդ մրցանակակիր: