ՋՈՐԿԱԵՖԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

11:07 - 02 Հուն, 2025

Հայաստանի  մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների  հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը։

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը:

Ջորկաեֆի գլխավորությամբ թիմը / 30 մարզիկներով /  հունիսի 1-ից հավաք է սկսել: Ավարտից հետո մերոնք  կմեկնեն Մոլդովա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացնեն Վրաստանի ու Մոլդովայի  19 և 20 տարեկանների  հավաքականների հետ։

Խաղերը նախատեսված են  հունիսի 6-ին, 8-ին և 10-ին:

Այլ նորություններ