ՄՕԿ – Ի ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ՇՆՈՐՀԻՎ

11:07 - 28 Օգո, 2025

LA28-ը հրապարակել է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ազդեցության և կայունության ծրագիրը: Այն կենտրոնանում է տնտեսական հզորացման և երիտասարդական սպորտի հասանելիության ընդլայնման վրա՝ միաժամանակ խթանելով առողջ միջավայրի ստեղծմանը:

LA28-ը կօգտագործի  համաշխարհային մակարդակի մարզադաշտեր և  խաղերի ժամանակավոր ենթակառուցվածքներ: Կարևոր տեղ կհատկացվի  մաքուր էներգիային և տրանսպորտին:

Խաղերի գործադիր տնօրեն Ռեյնոլդ Հուվերը ասել է, որ ծրագիրը արտացոլում է այն համոզմունքը, որ մարզահանդեսի ժառանգությունը  չափվելու  է մեդալներով և ապագա սերունդների համար թողնելիք կառույցներով:

Լոս Անջելեսի համայնքն արդեն   վերականգնվում է տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ անտառային հրդեհներից հետո։

Կազմկոմիտեն  ստորագրել է «Սպորտը բնության համար» փաստաթուղթը, որով պարտավորվում է օգտագործել սպորտի ուժը Լոս Անջելեսի տարածաշրջանում բնությունը պաշտպանելու և վերականգնելու համար։

Առողջ համայնքներ ունենալու  և  սպորտում ավելի շատ  երիտասարդներ ընդգրկելու նպատակով  ՄՕԿ –ը ներդրել է ավելի քան   160 միլիոն դոլար:  Ծրագրում ներառված է շուրջ 40 մարզաձև՝  13-17 տարեկանների համար:  

Լոս Անջելեսի երիտասարդների համար  կապահովվեն  որակյալ և մատչելի սպորտային ծրագրեր, որոնցում ընդգրկվածների  թիվն  արդեն հասել է  մեկ միլիոնի: Մինչև 2028թ. քաղաքի  հանգստի և ջրային կենտրոնները կառաջարկեն  ցածր գներով կամ անվճար ծառայություններ: Այդպիսով, ավելի շատ երեխաներ հնարավորություն կստանան սպորտով զբաղվելու համար: Դա հնարավոր է դարձել միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) << Օլիմպիական օրակարգ - 2020+5 >>  ճանապարհային քարտեզի և LA28  կազմկոմիտեին  հատկացվող ֆինանսական աջակցության շնորհիվ: 

 

 

 

Այլ նորություններ