ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ

16:37 - 22 Մայ, 2023

Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն դիտարկում է Էյֆելյան աշտարակի վրա օլիմպիական կրակի տեղադրման տարբերակը, հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի համաձայն,  դեռևս  հայտնի չէ,  կրակը կմնա աշտարակի վրա միջոցառման  ողջ ընթացքում, թե դա միայն խաղերի բացման արարողության ժամանակ կլինի:

Նախագիծը քննարկվում է արդեն երկու տարի։ Միաժամանակ նշվում է, որ  օլիմպիական կրակը Էյֆելյան աշտարակի գագաթին չի կարող տեղադրվել, քանի որ այնտեղ կան ալեհավաքներ, հնարավոր կայծակ և այլն:

Կազմկոմիտեի ներկայացուցիչներն առայժմ ձեռնպահ են մնում թեմայի վերաբերյալ մեկնաբանություններից։

 

Այլ նորություններ