ԻՏԱԼԻԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

11:07 - 08 Հոկ, 2025

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ՄԱԿ-ին կներկայացնեն օլիմպիական զինադադարի առաջարկ՝  2026թ.  Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում:

Տայանին ասել է, որ Իտալիան միշտ կողմնակից է  եղել  խաղաղությանը: Միլանի և Կորտինայի օլիմպիական խաղերի լույսի ներքո  ՄԱԿ-ին կներկայացնենք օլիմպիական զինադադարի առաջարկ՝ ռազմական գործողությունների բոլոր թատերաբեմերում:

25-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Իտալիայի հյուսիս-արևելքում՝  2026թ.  փետրվարին։

Այլ նորություններ