Թուրքիայում հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է: Բազկամարտի աշխարհի առաջնության մրցումային 5-րդ օրը հայ մարզիկները նվաճել են հերթական մեդալները, որոնցից մեկն ամենաբարձր հարգի է : Մեր ամենափորձառու մարզիկ Վրեժ Սեդրակյանը դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Ստեփանյանը նվաճել է բրոնզե մեդալ: Բազկամարտի աշխարհի առաջնությանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, Հայաստանը մասնակցում է մեծաքանակ թիմով: