ՄԵՐՈՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԵԼ

10:17 - 04 Օգո, 2022

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի / Հնդկաստանում / 6 –րդ փուլում   Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց / 2,5 : 1, 5 / տանտերերի երկրորդ հավաքականին, իսկ կանանցը՝ անգլուհիներին/ 3,5 : 0,5 /:

Հայաստանի մարզիկները 12 միավորով սկսեցին միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մեր մարզուհիները առաջադիմեցին չորս աստիճանով և 10 միավորով եզրափակում են լավագույն վեցյակը:

Մրցաշարում այսօր հայտարարված է հանգստյան օր: Վաղը գրոսմայստերական մեր թիմերը  կմրցեն ԱՄՆ –ի / տղամարդիկ / և  Իսրայելի / կանայք / ներկայացուցիչների հետ:

 

 

Այլ նորություններ