
Դուբայում շարունակվում է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի /IBA/ անվանակարգով աշխարհի հերթական առաջնությունը:
Գոհացնող մրցելույթներ են ունենում ՀՀ ներկայացուցիչները: Նրանցից այսօր ռինգ կմտնեն ութը: Ցերեկային մրցահերթում պայքարի կելնեն իրենց հաշվին արդեն մեկական հաղթանակ գրանցած Հովհաննես Բաչկովը, Արմեն Մաշակարյանը ( երկուսն էլ՝ 67 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Երեկոյան հատվածում կմենամարտեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ) ու Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։