<<ԿԵՍ ՄԻԱՎՈՐԱՆՈՑ ՄԵԿՆԱՐԿ>>

10:27 - 05 Սեպ, 2025

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի ունեցան շախմատի «Գրանդ Սվիս» միջազգային  մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։

Հայաստանի տղամարդկանցից Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Լևոն Արոնյանի / ԱՄՆ/, Գաբրիել Սարգսյանը՝ Հանս Նիմանի / ԱՄՆ / , Արամ Հակոբյանը՝  Ջավոխիր Սինդարովի / Ուզբեկստան /, Շանթ Սարգսյանը՝ Շիմոն Գումուլարժի / Լեհաստան / հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Անիշ Գիրիին / Հոլանդիա /։

Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը ոչ - ոքի ավարտեց պարտիան  ալժիրցի Լինա Նասրի, իսկ  Էլինա Դանիելյանը՝ ղազախ Էլնազ Կալիախմետի հետ։

 

Այլ նորություններ