Հայաստանի հավաքականը կրկին 67-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

16:10 - 04 Մայ, 2017

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է նախորդ ամսվա դիրքերը եւ շարունակում է զբաղեցնել 67-րդ տեղը:

ՖԻՖԱ-ի լավագույն տասնյակը հետեւյալ պատկերն ունի. Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Չիլի, Կոլումբիա, Ֆրանսիա, Բելգիա, Պորտուգալիա, Շվեյցարիա, Իսպանիա:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու մրցակիցները աղյուսակում ունեն հետեւյալ դասավորությունը. Լեհաստան (11-րդ տեղ), Ռումինիա (47-րդ), Դանիա (51-րդ), Չեռնոգորիա (62-րդ), Ղազախստան (104-րդ):

 

Լուսանկարը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի



 

Այլ նորություններ