ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ ՈՉ - ՈՔԻ

10:37 - 25 Հուլ, 2025

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ծրագրով, առաջին խաղում, «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց  Հունգարիայի «Դյորին»:

Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարած թիմը առավելության հասավ 2 :  1 հաշվով:

Նույն  ծրագրով «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Գրանցվեց ոչ - ոքի՝ 0:0:

Թիմերի պատասխան  մրցամարտերը նշանակված են հուլիսի 31-ին։

Այլ նորություններ