Ապրիլի 13 –ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում իրենց մրցավեճը կսկսեն Եվրոպայի առաջնությունը վիճարկող ծանրորդները: Անշուշտ, մեդալների համար մրցավեճին տոն կտան երկաթախաղի հայաստանցի վարպետները: Նրանք նպատակ ունեն շարունակել մարզաձևի հայրենական դպրոցի բարի ավանդույթները:
Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, իր օգնական Հալոբ Փիլոսյանի հետ, մրցաշրջանի առաջին ուսումնամարզական հավաքը կազմակերպեցին հունվարին ՝ մայրաքաղաքի Օլիմպավանում: Դրան հաջորդեցին Երևանում տեղի ունեցած ՀՀ առաջնությունը, իսկ այսօրվանից ՝ Ծաղկաձորում սկսված ուսումնամարզական հերթական հավաքը:
Մարզչական խորհուրդը մարզումներում ներգրավել է Ռաֆիկ Մինասյանին / Գյումրի, 61 կգ /, Գառնիկ Չոլակյանին / Վեդի, 61 կգ /, Գոռ Սահակյանին / Գյումրի, 73 կգ /, Ռաֆիկ Հարությունյանին / Գյումրի, 81 կգ /, Սուրեն Գրիգորյանին / Վեդի, 89 կգ /, Մնացական Աբրահամյանին / Արարատ, 89 կգ / Դավիթ Հովհաննիսյանին / Երևան, 96 կգ / Արա Աղանյանին / Գյումրի, 102 կգ /, Պետրոս Պետրոսյանին / Արարատ, 109 կգ /, Գարիկ Կարապետյանին / Գյումրի, 109 կգ / և Վարազդատ Լալայանին / Գյումրի, + 109 կգ /:
Ծաղկաձորյան մարզումներից մի քանի օր հետո կսկսվի հերթական ուսումնամարզական հավաքը: