ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ

10:27 - 19 Ապր, 2024

Քաթարի մայրաքաղաք Դոհայում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ չորրորդ փուլի մրցաշարը:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարեց հենացատկորդների որակավորման փուլը և մտավ եզրափակիչ:  

Հավատում ենք, որ վաղը կայանալիք վճռական ցատկերում  նա կրկին գերազանց մրցելույթներ կունենա և կհաստատի չեմպիոնին վայել իր բարձր կարգը:

Խաղարկվող մրցանակների համար այսօր  կպայքարեն ուժեղագույն ությակների ներկայացուցիչները, որոնց թվում են Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /  և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /:

Այլ նորություններ