Փհենչհան 2018.Հայաստանը երեք օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից

17:50 - 22 Հուն, 2018

Այսօր դահուկասպորտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի քվոտաները: Հայաստանը Փհենչհան-2018-ում կունենա երեք դահուկորդ:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ դահուկավազքի տղամարդկանց հավաքականը նվաճել է մեկ ուղեգիր, իսկ կանանց թիմը ստացել է սպիտակ քարտի իրավունք: Եւ, եւս մեկ սպիտակ քարտ ստացել է լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հավաքականը:

«Առաջիկա օրերին ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ: Որոշելու ենք, թե որ մարզիկները պետք է հանդես գան Փհենչհան-2018-ում եւ համապատասխան գրությամբ դիմելու ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»,-ասաց Գագիկ Սարգսյանը:

Այլ նորություններ