
Հայաստանի տղամարդկանց և կանանց բասկետբոլի առաջնություններում տեղի են ունեցել հերթական հանդիպումները:
ՊրոԲասկետ Ա-Լիգայի ծրագրով «Օլիմպավանը» 103:100 հաշվով առավելության հասավ «Էրեբունու» նկատմամբ:
Լավագույն խաղացող ճանաչվեց հաղթող թիմի ներկայացուցիչ Ջորդան Սթաֆորդը: Նա վաստակեց 30 միավոր, կատարեց 11 ռեբաունդ և 4 արդյունավետ փոխանցում:
Կանանց մրցաշարում «Ֆոքսիսն» անցկացրեց իր չորրորդ հանդիպումը և 72:55 հաշվով պարտության մատնեց «Արցախ Գոլսին»:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող դարձավ Մերի Գրիգորյանը («Ֆոքսիս»): Նա վաստակեց 28 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում: